Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց ՈՒկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ի հանրաքվեն։ Նախագիծն ընդունվեց ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան «Ազատության»-ն ասել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու: Հայաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան։